Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի20 մայիսի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի: Այդ մասին մայիսի 20 ին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի նիստում: Նախարարը հայտարարել է, որ երկիրը տնտեսման ռեժիմի է անցել 2015-ի կեսերից սկսած: «Ապահովվել է միայն սոցիալական պարտավորությունների կատարումը: Հետաձգվել են տարբեր ծախսեր, որոշ ներդրումային նախագծեր, որի շնորհիվ տնտեսվել են պետբյուջեի միջոցները»,-ասել է Շարիֆովը: Նախարարն իր ելույթում ասել է թե տնտեսական աճի ցուցանիշներն ամբողջ աշխարհում են վատթարանում: «Միջազգային տնտեսական կազմակերպությունները գլոբալ տնտեսական աճ էին կանխատեսում, սակայն դրան հակառակ, տնտեսությունը կտրուկ անկում է ապրել: Դա անդրադարձել է նաև Ադրբեջանի վրա, թուլացել է բանկային հատվածը»,-ասել է Շարիֆովը, հայտնում է Haqqin.az-ը: Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում 2015-ին 37,9%-ով քիչ են շահութահարկ փոխանցել պետբյուջե, քան 2014-ին: Գումարային տեսքով 2015-ին այն կազմել է $453,5 մլն, 2014-ի $730 միլիոնի դիմաց: Կապիտալ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ 2016-ի հունվար-ապրիլին կազմել են $2,86 մլրդ, ինչը 31,1%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2016-ի հունվար-ապրիլին պետներդրումների ծավալը հիմնական կապիտալի մեջ կազմել է $532 մլն` բոլոր ներդրումների 18,6% տոկոսը, մասնավոր ներդրումների ծավալը մոտ $2,3 մլրդ` բոլոր ներդրումների 81,4%-ը: Ընթերցեք նաև. 2015-ին Ադրբեջանի եկամուտները նավթից կրճատվել են 38%-ով, կապիտալ ներդրումները 2016-ին` 31%-ով Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |