Հայուհին առաջին անգամ նվաճել է Էվերեստը![]() 20 մայիսի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նեպալի ժամանակով 08:00-ին առաջին անգամ հայուհին նվաճել է Էվերեստը: Գագաթը նվաճել է Իրենա Խարազովան, հայտնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան: Խարազովան վերելքը կատարել է ռուսաստանցի լեռնագնացների թիմի կազմում, որի ղեկավարն է Ալեքսանդրա Աբրամովան, որն արդեն 7-րդ անգամ է բարձրանում էվերեստի գագաթը: «Դժվարին գիշեր էր սպասվում, առանց թթվածնի ու լրացուցիչ պարկերի` այդ գիշեր բոլոր վրաններն արդեն զբաղված էին երկրորդ խմբի անդամներով: Ժամը մեկ արթնանում էի` հաշվելով, թե որքան է մնացել մինչև վերելքը: Վաղ առավոտյան արդեն ոտքի վրա էի, մինչև նախաճաշն արդեն պատրաստ էի և ոտքերս իրենք էին կարծես առաջ գնում, չնայած բոլոր դժվարություններին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Խարազովան վերելքի 23-րդ օրը: Ըստ նրա, վերելքը Էվերեստի գագաթ չի կարող համեմատվել նախորդ արշավներից ոչ մեկի հետ` ոչ տևողությամբ, ոչ հոգեբանական լարվածությամբ, ոչ էլ ֆիզիկական: Էվերեստը (Ջոմոլունգմա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։ 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ 2015-ին ամենահայտնի լեռան նվաճումը չեղարկվեց ձնահյուսի պատճառով, որի հետևանքով լեռան ստորոտում 19 մարդ զոհվեց: 2014-ին շերպա ազգության 16 ուղեկցորդ զոհվեց նախապատրաստական անցումների ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |