Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը![]() 20 մայիսի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի: Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Ermenihaber.am-ը: Համաձայն կանոնադրության` սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Այսպիսով ԱԶԿ-ին հաջողվեց ԱՇԿ-ի (Ազգայնական շարժում կուսակցության-MHP) լիակատար և ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP) մասնակի աջակցությամբ անցկացնել ցանկալի նախագիծը: Այն հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-HDP) դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ: Մայիսի 18-ին առաջ տեղի ունեցած 1-ին քվեարկության արդյունքում չէր հաջողվել անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախորդ քվեարկության արդյունքներն ունեն հետևյալ տեսքը` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |