ՌԴ Պետդուման երկարացրել է ՀՀ մատակարարվող վառելիքի ու ալմաստների արտահանման տուրքի վերացման համաձայնագիրը![]() 20 մայիսի 2016 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հայաստան մատակարարվող վառելիքի ու ալմաստների արտահանման տուրքի վերացման համաձայնագրի ժամկետը երկարացնող փոփոխությունները: Հայկական կողմի խնդրանքով, փոփոխություններ են մտցվել նաև տուրքից ազատվող նավթամթերքի ցանկում: Գազից, դիզելից, բենզինից, այլ վառելիքից բացի արտահանման տուրքից կազատվի նաև պարաֆինը: Համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |