Մովսես Հակոբյանը` ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ![]() 20 մայիսի 2016 - 21:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ: Հակոբյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2015 թ. հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից էին ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ՝ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և Զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |