ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուզում ենք խուսափել ՌԴ հետ «սառը պատերազմից»21 մայիսի 2016 - 09:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նպատակ չունի նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն ՌԴ գործողություններին ի պատասխան ամրապնդում է պաշտպանությունը, ինչպես նաև «խուսափում է սրացումից» և կողմ է բաց երկխոսության: «Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք ձգտում էինք ձևավորել «սառը պատերազմից» հետո: Միևնույն ժամանակ, սա առճակատում չէ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ դաշինքի ամրապնդումը արևելյան թևում ազդանշան է, որ «ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր դաշնակիցներին մարտահրավերներից, սա է ՆԱՏՕ-ի հիմնական ուղերձը և նրա հիմնական ուժը»: Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան հաշվի կառնի ՆԱՏՕ-ի ուժերի նոր դասավորությունը և ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |