Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են օգտագործե՞լ Ինջիրլիկ ռազմակայանը Իրանի դեմ գործողությունների համար 5 մարտի 2007 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են օգտագործել Թուրքիայի ՌՕՈՒ Ինջիրլիկ ռազմակայանը Իրանում եւ Հյուսիսային Իրաքում ծավալվելիք գործողությունների համար: Այդ մասին հաղորդում է անկախ ռազմական Middle East Newsline ամսագիրը: Հաղորդագրությունը հայտնվեց Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուկանիտի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ԱՄՆ կատարած այցերից հետո: «Ես չեմ ասել, թե մենք պատրաստվում ենք օգտագործել Ինջիրլիկը Իրաքի դեմ գործողությունների համար: Ես ասել եմ, որ լավ կլիներ լավ օգտագործել ռազմակայանը ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ միասին, քանի որ այդպես ավելի դյուրին կլինի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը, որը մեր բոլորիս ցանկությունն է»,-հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Մայքլ Մոսլին, հաղորդում է «Հյուրիեթը»: Մինչդեռ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարեւան երկրների վրա հարձակվելու համար, հաղորդում է CNN-Turk-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |