Առանց բաժանորդի համաձայնության գովազդային sms-ներ ուղարկելն արգելող օրինագիծ է մշակվում![]() 21 մայիսի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը փորձում է օրենսդրական կարգավորումներ առաջարկելով արգելել կազմակերպություններին հաղորդագրություններ ուղարկել անձի բջջայինին առանց նրա համաձայնության: Այս մասին հայտնել է նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: «Այս առումով կա որոշակի օրենսդրական բաց, և նախարարը հանձնարարական է տվել»,- ասել է նա և նշել, որ այդ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Xopan.am-ից տարածած հաղորդագրության հետ կապված հարց էր բարձրացրել, քանի որ դրանով բացահայտ քարոզվում էր արտագնա աշխատանքը: «Ավելին՝ փորձում ենք անել այնպես, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան: Այսինքն, օրինակ, եթե ուզում են կրթության, մշակույթի մասին հաղորդագրություններ ստանալ, իսկ սպորտի մասին՝ չստանալ: Սա մի քիչ ավելի բարդ է իրականացնելը, որովհետև ծախսեր է ենթադրում և պետք է քննարկվի, թե որքանով դա հնարավոր է իրականացնել, սակայն այն, որ մարդ պետք է տա իր համաձայնությունը հաղորդագրություններ ստանալու համար՝ պարտադիր է լինելու»,- ասել է Դոյդոյանը: Նա հավելել է, որ ուսումնասիրել են նաև միջազգային փորձը, գրում է Tert.am-ը: 2016-ի փետրվարին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ զբաղվում է քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին գովազդային նպատակներով ուղարկվող հաղորդագրություններով: Դոյդոյանի խոսքով, իրենք հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին մի քանի տարբերակ են առաջարկել. օրինակ` եթե քաղաքացին չի ցանկանում ստանալ sms-հաղորդագրություն, պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսով հատուկ կարգավորումների ու զանգերի օգնությամբ դուրս գա այդ ցանկից: Մյուս առաջարկությունը, որ գործակալությունն արել է օպերատորների ներկայացուցիչներին, քաղաքացուն ընտրելու հնարավորություն տալն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |