Պենտագոնը մտադիր չէ ՌԴ հետ համակարգել ռազմական գործողությունները Սիրիայում21 մայիսի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը նախկինի պես մտադիր չէ համակարգել իր ռազմական գործողությունները Սիրիայում Ռուսաստանի հետ: «Մենք չենք համագործակցում և չենք համակարգում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,-ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Միշել Բալդանցան: Նա այդպես է մեկնաբանել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի առաջարկը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերին հարվածներ հասցնելու վերաբերյալ, հայտնում է «Վեդոմոստին»: ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ԱՄՆ-ին մայիսի 25-ից համատեղ ավիահարվածներ հասցնել գրոհայիններին, որոնք չեն միացել հրադադարի ռեժիմին Սիրիայում: Մինչև մայիսի 25-ը ԱՄՆ-ն կարող է շարունակել դուրս բերել Սիրիայում հրադադարն ապահովող խմբերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրաված տարածքներից: Շոյգուն զգուշացրել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում մայիսի 25-ից միակողմանի հարվածներ հասցնել հրադադարին չմիացած ահաբեկիչներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները տանկային գրոհ են ձեռնարկել սիրիական Համա գավառում, սակայն գրոհը կասեցվել է սիրիական կառավարական ուժերի կողմից: «Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |