Արդի Քասախյանը կարող է դառնալ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ![]() 21 մայիսի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանը պայքարում է Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ դառնալու համար: Նրա մրցակիցը Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանն է: Ավելի քան $1.2 մլն է ներդրվել ԱՄՆ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում անդամության համար 43-րդ շրջանում ընթացող ընտրապայքարում, հայտնում է LA Times-ը: Ընտրությունների արդյունքի վրա կարող է ազդել մեծաքանակ հայազգի ընտրողների առկայությունը շրջանում, որտեղ հայերը կազմում են ընտրողների մոտ 17%-ը: Վերջին շրջանում նրանք ավելի համախմբված են սատարում իրենց հայրենակիցներին: Հայազգի մեծաթիվ ընտրողների առկայությունը կարող է լավ աջակցություն հանդիսանալ Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանի համար, որը Գլենդեյլում հիմնավորված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է: Շրջանում, որտեղ մասնակցությունը վերջին նախագահական ընտրություններում կազմել է մոտ 50 հազար, 45 հազար հայ ընտրողները կարող են հեշտությամբ որոշել ընտրությունների ելքը հայազգի Քասախյանի օգտին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |