HRt ցուցահանդես՝ ՀՀ-ում Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի 6-ամյակի առթիվ21 մայիսի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մարդկային ռեսուրսների ասոցիացիան (ՄՌԱ) Հայաստանում գործում է 6 տարի: Այդ կապակցությամբ ասոցիացիան մայիսի 20-ին կազմակերպել է HRt խորագրով ցուցահանդես: Միջոցառման ընթացքում ՄՌԱ համայնքի անդամները ներկայացրին իրենց և իրենց երեխաների աշխատանքները մշակութային տարբեր ոլորտներում: Ցուցադրվեց ավելի քան 50 գեղանկար և այլ աշխատանքներ: Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարիչների համայնքը, այսպիսով, կիսվեց իր ստեղծագործական մտքով և ձգտումներով, ապացուցելով, որ հետաքրքրություններ և բազմակողմ զարգացման միտումներ ունի։
«Հայաստանի ՄՌ համայնքն ինքնաարտահայտվելու և զարգանալու հարթակ է: Այս միջոցառումը թույլ տվեց մի քանի ժամով մոռանալ առօրյա աշխատանքային կյանքը՝ լի փաստաթղթերով, նամակագրությամբ, հանդիպումներով և այլ մասնագիտական գործերով։ Մեր անդամներից շատերը ունեն հետաքրքիր և յուրատիպ աշխատանքներ, որոնք որոշեցինք հանրությանը ներկայացնել» - նշեց Հայաստանի ՄՌԱ նախագահ Արփի Կարապետյանը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա ասաց, որ ՄՌԱ աշխատակազմը միայն մասնագիտությամբ չէ զբաղվում, և իր՝ որպես Ասոցիացիայի նախագահի նպատակն է խթանել աշխատողների ստեղծագործական գործունեությունը:
«Ցուցահանդեսի գաղափարն առաջացել է, երևի թե, այն հանգամանքից, որ ինքս նկարում եմ և միշտ նկատում եմ այն մարդկանց, ովքեր զբաղվում են արվեստով: Մեր մասնագիտական համայնքը բազմակողմանի զարգացած է, մարդիկ ունեն տարատեսակ հոբիներ, այդ ամենը պետք է խթանել, ստեղծել համապատասխան մթնոլորտ», - նկատեց Կարապետյանը: Ասոցիացիայի ծրագրային մենեջեր Մարիա Վարդանյանն իր հերթին հավելեց, որ ցուցահանդեսը համախմբում է Ասոցիացիայի անդամներին և ամբողջ համայնքին գեղեցիկ գաղափարի շուրջ: նա նաև պարզաբանեց միջոցառման խորագիրը. «HRt՝ արվեստը մարդկային ռեսուրսների բնագավարում»:
Ցուցահանդեսը մասնակցում է նաև Թանգարանային գիշերվա միջոցառումներին և մայիսի 21-ին, ամբողջ օրվա ընթացքում, աշխատանքները հասանելի կլինեն հանրության համար: ՄՌ համայնքի ստեղծման գաղափարը հասունացել էր դեռևս 2008-ին, երբ սկսեցին ձևավորվել ՄՌ ակումբներ, որտեղ հավաքվում էին ՄՌ առաջատար մասնագետներ` ոլորտի արդի հիմնահարցերը քննարկելու նպատակով: 2010-ի մայիսի 19-ին, ՄՌ Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ: Ներկայումս, Ասոցիացիայում ընդգրկված է մոտ 50 ՄՌ բաժնի ղեկավար և մասնագետ, որոնք ակտիվորեն մասնակցում են կառույցի նպատակների իրականացման գործընթացին: Իր գործունեության տարիների ընթացքում, Ասոցիացիան լուրջ ներդրում է ունեցել մարդկային ռեսուրսների մասնագետների դերը և տեղը բիզնեսում ամրագրելու գործում։ Այսօր արդեն Ասոցիացիայի ջանքերով ՄՌ համայնքն ունի էթիկայի կանոններ, կարողանում է ստանալ 120-ից ավելի երկրում համբավ ունեցող HRCI միջազգային ինստիտուտի սերտիֆիկացում, գտնել աշխատանք, լինել ակտիվ օրենսդրական դաշտում և ակտիվորեն զարգանալ։ ՄՌ ոլորտի հանրայնացումը եղել և մնում է Ասոցիացիայի կարևորագույն նպատակներից մեկը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |