Աբխազիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ 5 մարտի 2007 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Աբխազիայում, որը 1990-ական թվականներից ի վեր փորձում է անկախության հասնել Վրաստանից: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, աբխազական պաշտոնատար անձինք հաղորդել են ընտրողների բարձր ակտիվության մասին: Վրաստանը ապօրինի է անվանել ընտրությունները, սակայն, ըստ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի քվեարկությունն անցել է հանգիստ պայմաններում ժողովրդավարական նորմերին համապատասխան: Ըստ տեղի օրենսդրության ընտրությունները կայացած են համարվում ընտրողների 25-տոկոսանոց մասնակցության դեպքում: Համարվում է, որ Ռուսաստանն աջակցում է Աբխազիայի ձգտումներին: Դա, ըստ Վրաստանում BBC-ի թղթակցի, առանցքային գործոններից մեկն է Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ձգձգվող քաղաքական հակամարտությունում: Հատկապես բարձր է լարվածությունը Գալիի շրջանում, որտեղ շատ են վրացիները, որոնք Աբխազիան համարում են Վրաստանի մի մասը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |