ՀՀ արտահանումը 4 ամսում աճել է մոտ 22%-ով, ներկրումը՝ 18.4%-ով![]() 21 մայիսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016-ի հունվար-փետրվարին ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 264 մլրդ 261 մլն դրամ՝ 2015-ի հունվար-փետրվարի համեմատությամբ կրճատվելով 1.8%-ով:Արտահանման ծավալը կազմել է 110 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 190 մլրդ դրամ՝ նվազելով 12.2%-ով:2015-ի հունվար-փետրվարին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է $162.8 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |