Հայոց ցեղասպանություն. Անկարան փորձում է ազդել ԱՄՆ Սենատի վրա հրեաների միջոցով 5 մարտի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չանցնի»,-Վաշինգտոնում հրեական լոբբիի ներկայացուցչին է հայտարարել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Բույուկանիտի հետ հանդիպումից հետո: Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, Լանտոսը Անկարա է փոխանցել հաղորդագրությունը Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Թուրք պաշտոնյաներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չընդունվի ԱՄՆ Կոնգրեսում եւ փորձում է իր կողմը քաշել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսին, որը մեծ հեղինակություն ունի Կոնգրեսում: Նշենք, որ 79-ամյա Լանտոսը վերապրել է Հոլոքոսթը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |