ՀՀ-ում տարածված ալերգենն է մարգագետնային խոտերի խառնուրդը. Բուժվում է![]() 21 մայիսի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է: Գարնանը սկսում են այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով, աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով: Այս մասին լրագրողներին ասել է Արաբկիր բժշկական համալիրի հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: «Ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է, դրա սեզոնայնությունը տևում է ապրիլից մինչև սեպտեմբեր, հետևաբար մարդկանց մեծ մասն այս ամիսների ընթացքումէ ախտանիշներն ունենում»,- պարզաբանել է ալերգոլոգը, գրում է Tert.am-ը: Ըստ մասնագետի՝ քանի որ ալերգիաները ներկայումս չեն համարվում անբուժելի խնդիր և Հայաստանում ևս հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, հիվանդներին առաջարկում են և՛ վերջնական, և՛ ժամանակավոր լուծում: Նրա խոսքով, բուժումը կամ կանխարգելելը կախված է ալերգենի տեսակից. Հայաստանում տարածված ալերգենը գտնվում է այն խմբում, որը բուժելի տեսակ է: Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տենդենց կա, տարեցտարի ալերգիաները շատանում են: «Ավելի հաճախ սեզոնային ալերգիաները սկսում են հենց մանկական տարիքում, վաղ հասակում երեխաներն ունենում են ատոպիկ դերմատիտ կոչվող երևույթը, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմիրությամբ, գլխի շրջանում թեփով: Այդ երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ»,-ասել է ալերգոլոգը։ Նա նշել է, որ երեխաներին նշանակում են մաշկի խնամք, իսկ դպրոցական տարիքում արդեն անհրաժեշտ է լինում հետազոտություն անցնել, ճշտելու, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ գերզգայություն ունի տվյալ երեխան: Բաղդասարյանը նաև նշել է, որ պետք է երեխային թույլ տալ մեծանալ բնական միջավայրում՝ միաժամանակ նրան զերծ պահելով աղիքային վարակներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |