Աբրահամը պարտությունից հետո ռինգ է վերադառնում. Նոր մրցակիցը սկանդինավյան աստղ Լիհաուգն է![]() 21 մայիսի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) վերադառնում է ռինգ: Աբրահամի հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Բռնցքամարտիկի մրցակիցն է սկանդինավյան աստղ, նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ), գրում է Sport.times.am-ը: «Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- ասել է Աբրահամը: WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից: 2016-ի փետրվարին Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: 2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը: «Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |