Հենրիխ Մխիթարյանը՝ Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու![]() 23 մայիսի 2016 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի գավաթի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 11-մետրանոցներով հաղթել է Դորթմունդի «Բորուսիային»՝ դառնալով մրցաշարի չեմպիոն: Հայաստանի հավաքականի ու դորթմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշարի լավագույն ռմբարկուն է դարձել՝ 5 խփած գնդակով: 4-ական գնդակ են խփել Նիլս Պետերսենը «Ֆրայբուրգից», Չիչարիտոն՝ «Բայերից», Լարս Շտինդլը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» ոը Թոմաս Մյուլերը՝ «Բավարիայից»: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: Կարդացեք նաև. «Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |