ՀՀ ԶՈւ զորավարժությանը ապրիլյան մարտերից դրվագներ են փորձարկվել23 մայիսի 2016 - 09:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը: Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում: Ամփոփելով զորավարժության արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին: Որպես ձեռքբերում առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |