Արծաթ և բրոնզ՝ թաեքվոնդոյի ԵԱ-ից![]() 23 մայիսի 2016 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջել է մրցակցին միայն 0-1 հաշվով: Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին: Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին` Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |