Բրիտանիայի վարչապետ. Թուրքիան ԵՄ անդամ կդառնա 3000 թվականից ոչ շուտ![]() 23 մայիսի 2016 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով: Այդ մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում: «Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա: Քեմերոնը հիշեցրել է նաև, որ միության անդամ ցանկացած երկիր կարող է վետո կիրառել ԵՄ-ին նոր պետության միանալու որոշման վրա: 2015-ի նոյեմբերին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Անկարային խոստացել էին քննարկել ԵՄ անդամակցության արագացված գործընթացի հնարավորություն՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու դիմաց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |