Ադրբեջանցի զինվոր է մահացել. Կորստի մասին պաշտոնապես չեն հայտնել23 մայիսի 2016 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Նախնական տեղեկություններով` մայիսի 21-ին, մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի զորամասերից մեկի շարքային զինծառայող 1996-ին ծնված Զեյնալով Էզզաման Մեհման օղլուն (Zeynalov Əzzaman Mehman oğlu)։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանցիների սոցցանցային հրապարակումներից։ Զինծառայողի մահվան ոչ պաշտոնական երկու վարկած է շրջանառվում՝ ինքնասպանության և մարտում սպանվելու, հայտնում է Ռազմինֆոն։ Պաշտոնապես կորստի մասին չի հայտնվել: Զինծառայողը Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը 2015-ին հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Ադրբեջանի ՊՆ-ը լրատվամիջոցներին կոչ էր արել հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |