Ադրբեջանական կողմը «մեծապես մտահոգված է» մեկնում Ժնեւ 5 մարտի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - «Պաշտոնական Բաքուն լուրջ մտահոգության զգացողությամբ է գնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Ժնեւում կայանալիք հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովը համարում է, որ դրա պատճառը երկու ԱԳՆ-ների ղեկավարների նախորդ «անարդյունք բանակցություններն» են Մոսկվայում: «Եթե բանակցությունների նման պրակտիկան շարունակվի, մենք չգիտենք, թե ինչ ենք քննարկելու Ժնեւում: Ես գտնում եմ, որ ադրբեջանական կողմը Ժնեւ է մեկնում մեծ մտահոգությամբ»,-նշել է նա, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հերթական փուլը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի կունենա Ժնեւում մարտի 13-14-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |