Հեռացատկորդ Ամալյա Շառոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել. Աղասյանի արդյունքը կրկին բավարար չէր![]() 23 մայիսի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում: Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավել է առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չի գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը (16 մ 85 սմ): Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը, այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Մայիսի 16-ին աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Լևոն Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Աղասյանը ցատկել է 16 մ 16 սմ և 7 մասնակիցների շարքում գրավել առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |