Սիրիայում ազատագրվել է Դեր Զորի հայկական մատուռը. Այն կառուցվել էր Ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 23 մայիսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը, որը կառուցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Երկիր մեդիան» Almasdarnews գործակալության հաղորդագրության վրա հղումով: Համաձայն տեղեկության, սիրիական բանակի 173-րդ հրետանային բրիգադն օդուժի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զորի այն հատվածի վրա, որտեղ գտնվում էր մատուռը: Այն ավերվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից։ 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետության» գրոհայիններն ականապատել և պայթեցրել էին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այս եկեղեցի-հուշահամալիրում էին ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կային։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |