Իրաքյան էլ Ֆալուջան ազատագրվել է ԻՊ գրոհայիններից![]() 23 մայիսի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց, հայտնում է ՌԻԱ Նովոստին: էլ Ֆալուջան «Իսլամական պետության» ձեռքում է 2014-ից ի վեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մայիսի լույս 23-ի գիշերը հայտարարել է Էլ Ֆալուջայի ազատագրման մեկնարկի մասին: Ինչպես նշել են ոստիկանության ԶԼՄ-ները, «ԻՊ գրոհայինները զգալի մարդկային և նյութական կորուստներ են կրել»: Նշվում է, որ «դաշնային հրետանուն հաջողվել է սեղմ ժամկետում ոչնչացնել կրակակետերը»: Ռազմական գործողությանը մասնակցել է նաև ավիացիան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան ԶՈւ միացյալ հրամանատարությունը կոչ է արել Էլ Ֆալուջայի բնակիչներին հեռանալ քաղաքից: Նրանց, ով չի կարող դա անել, խորհուրդ է տրվել հեռու մնալ գրոհայինների ռազմակայաններից ու սպիտակ դրոշներ կախել տների պատուհաններից: Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին: Իրաքի բնակչության մոտ մեկ երրորդը` մոտ 10 մլն մարդ, օգնության կարիք ունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |