ՀՀ պարտքն աճում է. Երկիրը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող![]() 23 մայիսի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - 2015-ի պետական բյուջեի կատարողականի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 457 մլն դրամ կամ $5 մլրդ 79 մլն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշել է, որ ընդհանուր պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է $4 մլրդ 317 մլն, ներքին պետական պարտքը՝ $761 մլն: 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $2 մլրդ 685 մլն: Ներքին պարտքը` այդ թվում, վարկերը, պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը 2014-ին կազմել է $686 մլն: «Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը գնահատելու համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշել է Ջանջուղազյանը, գրում է Tert.am-ը: Ջանջուղազյանի խոսքով՝ սա ամենևին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը, դրանց հետ կապված զարգացումները: Վերջին 7 տարում (2009-2015) ՀՀ պետական պարտքը աճել է գրեթե 51%-ով` $3.362 մլրդ-ից հասնելով մինչև մինչև $5.79 մլրդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |