Վ.Օսկանյանն ու Ք.Ռայսը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունները 6 մարտի 2007 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվեց ԱՄՆ կառավարության կողմից հռչակած Հազարամյակի մարտահրավներ ծրագրի նշանակությունը Հայաստանում գյուղական աղքատության կրճատման ծրագրի իրագործման գործում: Նախարարը ներկայացրեց ծրագրի իրականացման համար մինչ օրս կատարված նախապատրաստական աշխաանքները: Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրանց միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց կարգավորման ուղղությամբ ԱՄՆ միջնորդական նախաձեռնությունները: Կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների եւ հեռանկարների վերաբերյալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |