Ամերիկացի գեներալ. Հայ խաղաղապահներն իրենց գերազանց են դրսևորել![]() 23 մայիսի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան զինված ուժերի միջև հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: Մայիսի 23-ին Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը: «Մեր գլխամասային շտաբը գտնվում է Գերմանիայում: Ինչպես գիտեք, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կա գործակցություն՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ես այստեղ եմ՝ շարունակելու մեր բարեկամությունը և ամրապնդելու կապերն ու հարաբերությունները հայկական զինված ուժերի և ամերիկյան ուժերի միջև»,-ասել է Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, մեջբերում է Panoram.aam-ը: Ամերիկացի գեներալը նշել է, որ հայ զինծառայողները խաղաղապահ առաքելությունների շրջանակում իրենց գերազանց են դրսևորել: 2004-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար: Երևանում 2015-ի հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները: «Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակած փորձը»,- ընդգծել է Օհանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |