Բիլլ Գեյթսը կոչ չի արել Ջորջ Բուշին չճանաչել Հայոց ցեղասպանությունը 6 մարտի 2007 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Բիլլ Գեյթսը չի ստորագրել ամերիկացի հարյուր գործարարների անունից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հղած նամակը, որով կոչ է արվում ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանում «Microsoft» ընկերության ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Microsoft» կորպորացիան եւ նրա նախագահ Բիլլ Գեյթսը պատկերացում չունեն այդ նամակի գոյության մասին եւ չեն կարող մեկնաբանել նրա բովանդակությունը, ծագումը, նպատակները եւ չգիտեն, թե ով է ստորագրվել նամակի տակ»,-հայտարարել է Գրիգոր Բարսեղյանը: Հիշեցնենք, որ «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ առաջատար 100 գործարարներ, որոնց թվում նաեւ Բիլլ Գեյթսը եւ Ուորրեն Բաֆֆետը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կոչ անելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ցեղասպանության ճանաչումը կարող է աղետ դառնալ ԱՄՆ-ի համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում հիմնականում կտուժեն առեւտրային հարաբերությունները Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Բացի այդ, նամակի հեղինակները համոզված են նաեւ, որ «Ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |