Երևանում ու մի շարք մարզերում փոթորիկ է. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ (Թարմացվող)![]() 23 մայիսի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, քամին շարունակվել էր մոտ 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ շինությունների ներսում: Ստացվող ահազանգերի վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ: 17:28«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը փոփոխվել է: Ուշացմամբ է վայրէջք կատարել Սամարայի չվերթը (նախատեսված 15:40-ի փոխարեն 16:11-ին) և Մոսկվայի չվերթը (15:45-ի փոխարեն 16:01-ին): Ուշացել են Երեւանից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանչվերթը Սամարա եւ նույն ընկերության չվերթը Մոսկվա: 16:07 ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |