ԼՂՀ ԱԺ նախագահ. Չիլիի խորհրդարանի հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող համարձակ քայլ է![]() 23 մայիսի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձևի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին և Խորխե Սաբագին: «Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի Պատգամավորների պալատն արտահայտել է որպես դիրքորոշում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար: 1991թ. իրացնելով ինքնորոշման իր իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց անկախություն, և արդեն շուրջ քառորդ դար է կառուցում ու զարգացնում է ժողովրդավարության վրա հիմնված պետականությունը: Ձեր ծանրակշիռ աջակցությունը մեզ ոգևորում է լիահույս լինել, որ միջազգային հանրությունը կհարգի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը լրացուցիչ երաշխիք կդառնա մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար և կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը»,- ընգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Փաստաթղթում դատապարտվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների վրա հրետանային կրակի եւ օդուժի օգտագործումը, 1994 թվականին կնքված հրադադարի խախտումը։ Միաժամանակ, Չիլիի ներկայացուցիչների պալատը վերահստատում է իր հավատարմությունը խաղաղությանը եւ կոչ է անում Ադրբեջանին, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |