Լատվիայի ԱԳ նախարար. Ժամանակն է բանակցություններ սկսել ԵՄ հետ ՀՀ և Ադրբեջանի ասոցացման վերաբերյալ![]() 23 մայիսի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել` Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի ասոցացման վերաբերյալ: Բրյուսելում ընթացող Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը Լատվիայի ԱԳ նախարարը հորդորել է Եվրամիությանն ակտիվորեն սատարել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիներն, ըստ Ռինկևիչի, պետք է զգան գործնական օգուտը ԵՄ հետ համագործակցությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ բանակցություններ պետք է սկսվեն Ադրբեջանի և Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագրերի վերաբերյալ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Ռինկևիչը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է Արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրեր կնքի առևտրի ազատ գոտու և վիզաների չեղարկման մասին: Նախարարը կոչ է արել ԵՄ-ին մերձեցնել համագործակցությունը այդ պետությունների հետ տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, առողջապահության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտներում: Արևելյան գործընկերության նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն միտված է ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: 2014-ին Թբիլիսին, Քիշնևն ու Կիևը ասոցացման մասին համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: Մյուս երկրների հետ ԵՄ-ն որոշել է մշակել գործընկերության անհատական ծրագրեր, որոնք գործակցության նվազ աստիճան են ենթադրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |