«Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել![]() 23 մայիսի 2016 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Չելսին» ու «Արսենալը», հավանաբար, ստիպված կլինեն սպասել մինչև 2017 թվական՝ Հայաստանի հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին, գրում է Express-ը: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել: Մխիթարյանի համար պայքարում են մի քանի խոշոր ակումբեր, որոնցից առավել հաճախ հիշատակվում են «Յուվենտուսի», «Չելսիի» ու «Արսենալի» անունները: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն, «Չելսին»՝ մոտ ավելի քան €60 մլն, «Արսենալը՝» - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: Կարդացեք նաև. Հենրիխ Մխիթարյանը՝ Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |