Հունիսի 1-ից ոստիկանական համակարգում կրճատումներ են սկսվում![]() 23 մայիսի 2016 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից ոստիկանության համակարգում կրճատումների նոր փուլ է սկսվելու: Այդ մասին է հայտարարել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ: «Նոր կրճատումներն սկսվելու են հենց ոստիկանապետի աշխատակազմից: Կենտրոնական ապարատը, այնուամենայնիվ, ուռճացված է, ինչքան էլ փորձեցինք կրճատել, բայց չստացվեց», - ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը: Կարդացեք նաև. Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |