Օհանյան. Աշխատում ենք ռուսական զենքի ձեռքբերումն արագացնելու ուղղությամբ23 մայիսի 2016 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված զենք ձեռք բերելու վերաբերյալ վարկային համաձայնագրի շրջանակում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Այդ մասին մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան գործակցություն ձևավորված է, աշխատում ենք արագացված տեմպերով: Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան», - ասել է Սեյրան Օհանյանը, մեջբերում է Panorama.am-ը: Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին: Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Իգլա» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ՏՕՍ-1Ա» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Տիգր» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |