Վրացական զորամիավորումը ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերում է ներառվել23 մայիսի 2016 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Չորրորդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային բատալիոնի «Ալֆա» վաշտը ներառվել է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում՝ պատրաստության երկրորդ աստիճան ստանալուց հետո: Ինչպես հայտնում է Սպուտնիկ-Գրուզիա ռադիոկայանը, 3 տարվա ընթացքում դաշինքը կարող է օգտագործել զորամիավորումն անհապաղ ներգրավվածություն պահանջող գործողություններում: Զորամիավորման՝ NRF-ին միացումը հետևել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ Noble Partner-2016 զորավարժություններին: Զորավարժությանը մասնակցել է 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը ներգրավվել են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա: Երևանը հայտարարել է, որ հարգում է ՆԱՏՕ-ի՝ եվրաատլանտյան դաշինքին անդամագրվելու ցանկությունը: Մոսկվան Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները որակել է որպես սադրանք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |