Կրճատումներ՝ նաև կրթության ոլորտում. Ուսուցիչներին հերթը չի հասնի![]() 23 մայիսի 2016 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Կրթության ոլորտում՝ կառավարության հայտարարված խնայողության ռեժիմի շրջանակներում, կրճատումներ են լինելու: Այդ մասին է հայտարարել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ համակարգն այս պահին ուռճացված է, կրճատման հնարավորություն կա: «Ես ինքս գտնում եմ, որ կարելի է շատ ավելի մոբիլ, փոքր միջոցներով ու հնարավորություններով կատարել լուրջ խնդիրներ», - ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»: Մկրտչյանը նշել է նաև խնդրի սոցիալական կողմը: «Չի գնա կրճատումներն իհարկե դեպի ուսուցչություն... մենք խնդիր ունենք, որ հատկապես գյուղական շրջաններում, երբ մեկին աշխատանքից ազատում ես, իհարկե, ինքը բերում է սոցիալական լարվածություն: Պետք է նաև մարդուն կարողանաս ապահովել մեկ այլ աշխատանքով՝ եթե պիտի կրճատում կատարես», - ասել է նախարարը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կրճատումներ են լինելու նաև ոստիկանությունում: Դրանք սկսվելու են հենց ոստիկանապետի աշխատակազմից ու կսկսվեն արդեն հունիսի 1-ին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը: Կարդացեք նաև. Գործադիրը կկրճատի աշխատակազմը, գործուղումների և մեքենաների ծախսերը Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |