ԱԻՆ փոխնախարար. Ճապոնիայից 38 հրշեջ մեքենա ենք ստանալու, մի մասը կուղղվի Գյումրի![]() 24 մայիսի 2016 - 09:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին հարցրել է, թե երբ են Գյումրու փրկարարական ծառայությանը միանալու հրշեջ ծառայության ջոկատներ, որոնց կարիքը կա: «Երկու տարի է հարցը բարձրացնում եմ՝ լուծում չկա, Գյումրիին է վերաբերում, մանրամասն փորձել եմ վերլուծել իրավիճակը, հրշեջ ջոկատների աշխատանքին չենք կարողանում լուծում տալ, եթե խորհրդային տարիներին ունեինք մի քանի հրշեջ մաս, ապա այսօր ունենք ընդամենը մեկը: Ցավոք, ունենք նաև մեծ տարողունակությամբ մեքենաների հարց ևս»,- ասել է Մխիթարյանը, գրում է Tert.am-ը: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ մինչև տարվա վերջ Ճապոնիայից կստանան հրշեջ մեքենաներ: «38 հատ հրշեջ մեքենաներ կստանանք, որոնք մայրաքաղաքին չենք տալու, հիմնական մասը կուղղվի Գյումրի»,- ասել է Մխիթարյանը: 2010-ին Երևանի հրշեջ ծառայության ավտոպարկը համալրվել է Ճապոնիայից բերված 28 մեքենայով: 2014-ին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողﬕց ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությանը նվիրաբերվել է 4 «Ռենո» մակնիշի հրշեջ ﬔքենա` հրշեջ գույքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |