Ռոբերտ Հովհաննիսյանը 14-րդն է շախմատի անհատական ԵԱ-ում. Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել24 մայիսի 2016 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը (7,5 միավոր) զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Դանիան ներկայացնող Տարի Արյանի հետ: Արման Փաշիկյանը (34-րդ տեղ) պարտվել է: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը (24-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը (30-րդ տեղ), Մանուել Պետրոսյանը (47-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (39-րդ տեղ): Հաղթանակ է տոնել Հրանտ Մելքումյանը (36-րդ տեղ) և Հովհաննես Գաբուզյանը (43-րդ տեղ): Առաջնությանը մասնակցում էր 150 շախմատիստ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել Էռնեստո Ինարկիևը, ով 11 հնարավորից հավաքել է 9 միավոր: Մրցաշարը վարկանիշային էր 2017-ին Թբիլիսում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության համար: Խաղարկվում էր 23 ուղեգիր: Դրանցից մեկը նվաճել է Հովհաննիսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը (ծն. 1991) Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության հաղթող է, Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, 2011-ի աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2011): 2015-ին Ռիգայում կայացած շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տեղն է գրավել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |