Կաթողիկոսի կոչն ասորի ուխտավորներին՝ աջակցեք Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին

Կաթողիկոսի կոչն ասորի ուխտավորներին՝ աջակցեք Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 22-ին ընդունել է Սիրիայից և Իրաքից Հայաստան ժամանած ասորի ուղղափառ եկեղեցու մոտ 50 ուխտավորի՝ Մեծ Բրիտանիայի ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի ուղեկցությամբ:

Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին շարունակել նեցուկ լինել Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին, հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլիս խառայությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչությամբ եպիսկոպոսը անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, ինչի հետևանքով տարածաշրջանի խաղաղ բնակչությունը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջև:

Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հունիսի 25-ին մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալի ներկայությունը: Պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---