ՀՀ-ում մեկնարկում է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը24 մայիսի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Հայաստանում մեկնարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում: Զորավարժությունը կտևի մինչև մայիսի 26-ը, ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը: Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը: Ինչպես հայտնել է Զայնետդինովը, զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Կմասնակցեն ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հայտնում է Ինտերֆաքսը: Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |