ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ. Մեր դերը խաղաղության հաստատմանն օժանդակելն է24 մայիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարևոր կազմակերպություն և մասնակից երկրների միջև իրավահավասար երկխոսության կարևորագույն հարթակ: Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձևաչափը համագործակցության և երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների միջև շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության և ժողովուրդների երկխոսության խրախուսման: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի ունեցած հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաև որպես Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր առջև դրված խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ: Նշելով, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ՀՀ-ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, նախագահը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարևոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տևական խաղաղության հասնելու համար դեռևս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել: Այս իրավիճակում, ըստ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ԽՎ-ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակելու մեջ: «Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, և ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |