Սիրիական զորքերը մի քանի բարձունք են ազատագրել ԻՊ ահաբեկիչներից Պալմիրայի շրջանում24 մայիսի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Պալմիրայի հարևանությամբ գտնվող բարձունքները` Ջեբել էլ Մազարի և Ջեբել Քալաթ էլ Հիրի լեռներում: Պալմիրայի շրջանում կառավարական զորքերը թույլ չեն տվել գրավել ահաբեկիչներին էլեկտրակայանը Համա քաղաքում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումները հետ են մղել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Ակչ Բաեր բնակավայրի մոտից: Համա գավառում կառավարական զորքերը կասեցրել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների գրոհը, որոնք թիրախավորել էին Էլ Մահռուք լեռան վրա գտնվող էլեկտրակայանը: Այդ օբյեկտի կորուստը, որը էլեկտրականություն է մատակարարում գավառի զգալի մասին, հումանիտար աղետի պատճառ կդառնար շրջանի բնակչության համար: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: «Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |