ՀՀ-ում դիմորդների թիվը կրճատվել է, ԼՂ-ից՝ աճել![]() 24 մայիսի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Միասնական պետական քննությունների (ՄՊՔ) առաջին փուլին կմասնակցի 11.375 դիմորդ: Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: «Այս ցուցանիշը հաշվի է առնում միայն այն դիմորդներին, ովքեր հայտեր են ներկայացրել կենտրոնացված քննություններ անցկացնող բուհերում: Այս թվի մեջ ներառված չեն Կոնսերվատորիայի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, Կինոյի և թատրոնի, Գեղարվեստի ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի դիմորդները, ովքեր հանձնելու են կենտրոնացված ներբուհական քննություններ», - լրագրողներին պարզաբանել է Մելիքյանը: Նա ընգծել է, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 400-ով, միաժամանակ, ավելացել է Սյունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Ղարաբաղից դիմորդների քանակը, գրում է Նովոստի Արմենիան: Մելիքյանը հավելելէ, որ Կառավարությունը հաստատել է հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի ցուցակները: Մելիքյանի խոսքով, այս տարի ՄՊՔ-ի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կարգապահությանը: Այն դիմորդները, ովքեր քննության ժամանակ կփորձեն օգտվել տարբեր սարքերից և գաջեթներից, կհեռացվեն քննություններից։ Առաջին ՄՊՔ-ն տեղի կունենա հունիսի 3-ին, վերջինը ` հունիսի 24-ին: Ամբողջ Հայաստանում կգործի 30 քննական կենտրոն, որոնցից 10-ը` Երևանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |