Վիկ Դարչինյանի կոչը Ստեփանակերտից՝ «արձակուրդներն այստեղ անցկացրեք»![]() 24 մայիսի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանն այս օրերին գտնվում է Արցախում: Նա նշել է, որ մոտ երկու տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու և հաճելի ժամանակ անցկացնելու: «Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասել է Դարչինյանը, փոխանցում է Արցախպրեսը: « Հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասել է Դարչինյանը: 2015-ի ամռանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից Արցախում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ԼՂՀ է ժամանել ավելի քան 200 ընտանիք: Նախաձեռնությունն «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել հյուրերին: 2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ: Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |