Կուսակցությունների համատեղ հայտարարություն. Համերաշխությունն ազգային անվտանգության հարցերում կարևոր է![]() 24 մայիսի 2016 - 14:50 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցների հայտարարություն են տարածել: Կուսակցությունները կարևորել են քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրներում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ կուսակցությունները կարևորում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը, Ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը, Կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանադությունների շրջանակում: «Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ: Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը: Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական, իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են: Հավաստում ենք, որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար: Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով: Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է: Առաջնահերթություն ենք համարում նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում»,-ասվում է հայտարարության մեջ: Համաժողովի մասնակիցները նաև վերահաստատել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն: Մայիսի 21-22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ուղերձ են հղել համաժողովի մասնակիցներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |