Օքսֆորդում ԼՂՀ խնդրի մասին քննարկում է լինելու24 մայիսի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու: Այս մասին տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանում Կովկասի, եվրոպական անվտանգության և Մերձավոր արևելքի հարցերով մշտական հեղինակ-ներկայացուցիչ, վերլուծաբան Դենիս Սամութը: «Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա լայն տարածաշրջանային ռազմավարական հետևաները» թեմայով ելույթ եմ ունենալու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամութը: Նա տեղեկացրել է, որ թեմային անդրադառանալու են նաև պրոֆեսոր Ռոյ Էլլիսոնը, պրոֆեսոր Նեիլ Մաքֆարլանը, դոկտոր Լեիլա Ալիյևան և Սոս Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը: 2015-ի հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը: Ցուցահանդեսը տևել է մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ Հատուկ տարածք է տեղափոխվել 42 մեքենա․ «Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայություն է Ղեկին եղել են անչափահասներ Երևանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով Խորհրդաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 25-ին |