Հարությունյան. Պետմարմինների թիվը, հնարավոր է՝ կրճատվի![]() 24 մայիսի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Պետական մարմինների քանակը օպտիմալացման ծրագրի շրջանակում հավանաբար կկրճատվի: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: «Կարևոր հարցադրումը հետևյալն է՝ պետական մարմինների լիազորությունների վերանայում, հավանաբար, պետական մարմինների քանակի կրճատում, ինչը չի նշանակում՝ աշխատակիցների կրճատում»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Ճշտող հարցին՝ առաջիկայում գերատեսչություններ կմիավորվե՞ն, Հարությունյանը հստակեցրել է. «Այո, բայց խնդիրը խոշորացումը չէ: Կարելի է խոշորացնել, բաժանել, բայց էական բան չփոխել: Ամենակարևոր հարցը լիազորումն է, կառավարության գործունեության բեռնաթափումը, ինչի վրա մենք աշխատում ենք»: «Մենք մեր համակարգով բավարարված չենք, կարծում ենք, որ պետական ապարատը պետք է նոր խնդիրներ իր ուսերի վրա վերցնի՝ առանց մեծացնելու պետական ապարատը», հավելել է աշխատակազմի-ղեկավար նախարարը: Հունիսի 1-ից ոստիկանության համակարգում կրճատումների նոր փուլ է սկսվելու: Այդ մասին է հայտարարել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը: Կարդացեք նաև՝ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |