ԼՂՀ կառավարությունը թալիշցիներին այլ բնակավայրեր է առաջարկում![]() 24 մայիսի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թալիշցիները Թալիշ վերադառնալու առումով հոգեբանական խնդիր ունեն, ուստի Արցախի կառավարությունը նրանց առաջարկել է բնակարաններ այլ բնակավայրերում: Այս մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն՝ ասելով. «Մի քանի բնակավայրերում իրենց առաջարկել ենք տներ և արդեն գործընթացը սկսված է: Մարտակերտի շրջանի Ալաշյան բնակավայրն է, մյուսը` Իջան, այլ տարբերակներ էլ այս պահին քննարկվում են, դեռևս վերջնական բան չկա, կնայենք, թե որ ընտանիքներն ինչ նախընտրություններ ունեն առաջարկված տարբերակներից, վերջնական որոշում կկայացնենք»: Այն հարցին, թե արդյոք սա պայմանավորված է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստով, Բեգլարյանը հիշեցրել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ որևէ դիրք կորցրած չլինեինք, ապա ԼՂՀ կառավարությունը և անձամբ ինքը կնախընտրեր, որ թալիշցիները Թալիշ չվերադառնան, քանի որ շատ մոտ է Ադրբեջանի հետ շփման գծին: Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |