Փոթի-Կովկաս լաստանավային գետանցը կսկսի գործել մինչեւ ապրիլի 10

PanARMENIAN.Net - Նավահանգիստ Փոթի- նավահանգիստ Կովկաս լաստանավայաին գետանցը, որը Հայաստանին կապելու է Ռուսաստանի հետ, կսկսի գործել մինչեւ ապրիլի 10: Այդ մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ հանդիպումից հետո: «Մենք պայմանավորվել ենք, որ լաստանավային գետանցումը կսկսի գործել ամենաուշը ապրիլի 10-ին»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, ավելացնելով, որ Ի. Լեւիտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է ոչ միայն երկաթուղային, այլեւ ավտոմոբիլային գետանցի շահագործման հարցը, հայտնում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---